Քաղաքական Միջազգային 

Բաշար Ասադը մերժել է Սիրիան լքելու մասին Իրանի առաջարկը

Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին քաղաքական ապաստան է առաջարկել իր տարածքում, սակայն Ասադը մերժել է։ Առաջարկն Ասադին փոխանցել են իրանցի ուժայինները։ Առկա տեղեկություններով՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի «Քուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանին Ասադին առաջարկել է ընտանիքով տեղափոխվել Իրան և այստեղից շարունակել ռազմական պայքարը Սիրիայում։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրանի ազգային անվտանգության ու հետախուզության նախարար Մահմուդ Ալավին հայտարարել է, որ Սուլեյմանին Ասադին առաջարկել է, որ նա կարող է իր երկիրը ղեկավարել Իրանից ՝ առանց վախենալու սեփական կյանքի ու մերձավորների առողջության համար։ Սակայն Ասադը հայտարարել է, որ իր ընտանիքը սիրիական մյուս ընտանիքների հետ միասին մնալու են Դամասկոսում։

Սիրիական կողմը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունները։ Ավելի վաղ Սիրիայի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում անձամբ հեռանալ երկրից։ Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից։ 2016 թվականի փետրվարի 27-ին Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը։

Նույն շարքից