Հասարակություն 

Ազատության հրապարակում այրեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները

Երեւանի Ազատության հրապարակում քիչ առաջ Ծիծեռնակաբերդ կատարելիք ամենամյա ավանդական երթից առաջ մասնակիցներն այրեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները:

Հարյուրավոր երիտասարդներ րոպեներ անց երթով կշարժվեն դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք իրենց հետ տանում են Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաեւ այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Նույն շարքից