Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ընդգծել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին նախատեսված համաձայնագրի (TTIP) կարևորությունը՝ հայտնում է TASS-ը:
Համաձայնագիրը ԵՄ-ին հնարավորություն է տալիս «ամբողջ աշխարհում սահմանել միասնական չափորոշիչներ»՝ նշել է նա: «Մենք չենք նահանջում մեր չափորոշիչներից, սակայն մենք կպաշտպանենք այն կանոնները, որոնք այսօր գործում են Եվրոպայում բնության պահպանության և սպառողների պաշտպանության ոլորտներում»,- ասել է նա:
TTIP-ի կնքման դեպքում կստեղծվի աշխարհում ամենամեծ ազատ առևտրի գոտին, որտեղ կապրեն մոտ 800 միլիոն մարդ: