Հասարակություն 

Հունաստանի և Կիպրոսի ներկայացուցիչները Ադրբեջանի քաղաքականությունը որակում են որպես ցեղասպանական

Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահԱնտոնիոս Բալոմենակիսըև ԵԱՀԿ ԽՎ Կիպրոսիպատվիրակության ղեկավար Սոֆոքլիս Ֆիթիսը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին: Հյուրերն ապրիլի սկզբին Ադրբեջանի իրականացրած վայրագությունները որակեցին իբրև ահաբեկչություն և նշեցին, որ Ադրբեջանը վարում է  ցեղասպանական քաղաքականություն: 

Բալոմենակիսը ասաց, որ Հայաստանը անցել է դժվար քաղաքական ուղի՝ պատերազմների և արյունահեղության միջով, տվել է շատ զոհեր, և տեսնելով զոհված հրամանատարների գերեզմանները, դա ակնհայտ է դառնում: Նրա կարծիքով՝ սա գերտերությունների վարած քաղաքականության արդյունքն է. մեծ տերությունները միշտ պարտադրում են իրենց ուզածը փոքր պետություններին, դրանց շարքում է նաև Թուրքիան:«Մենք դատապարտում ենք յուրաքանչյուրծայրահեղական դրսևորում, ու մեթոդաբանություն, որը ոտնահարում է միջազգային իրավունքը»,- շեշտեց Բալոմենակիսը: Նա հավելեց, որ«Իսլամական պետության» գործելաոճը ամենաբարբարոսականն է, հետևաբար, յուրաքանչյուր պետություն, որը սատարում է ԻՊ-ին, ինքն է բարբարոս:  

Ֆիթիսն ասում է, որ բոլոր միջոցառումներին ու  համաժողովներին մասնակցելիս Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը համագործակցում են, քանի որ ունեն ընդհանուր պատմություն և ընդհանուր թշնամի՝ Թուրքիան:

«Թուրքիայի և իր նման երկրների գործելաոճի էությունը բռնությունն է, և միջազգային հանրությունը պետք է պատժամիջոցներ կիրառի նրանց նկատմամբ: Եթե դա չի հաջողվում, ապա մեր պետությունները պետք է միասնական ուժերով այլևս թույլ չտան նոր ոտնձգություններ մեր երկրների նկատմամբ»,- ընդգծեց Ֆիթիսը: Կիպրոսը պաշտոնական հայտարարություն է տարածել և դատապարտել Ադրբեջանին՝ կոչ անելով միջազգային հանրությանը, ԵՄ-ին ու ՄԱԿ-ին կարգավորել այդ հարցը՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները:

Նույն շարքից