Հասարակություն 

Քաուշի եղբայրների հոգևոր ուսուցիչն աշխատում էր Փարիզի շտատօգնության կենտրոնական հիվանդանոցում

Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, Քուաշի եղբայրները, որոնք Ֆրանսիայի հատուկ ծառայություններիկողմից ոչնչացվել են հունվարի 7-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ունեցել են հոգևոր ուսուցիչ: Վերջինս որպես ստաժոր աշխատում էր Փարիզի շտատօգնության կենտրոնական հիվանդանոցի այն բաժանմունքում, որում ընդունել էին «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի խմբագրատանը իրականացված ահաբեկչության զոհերին:

 

Ուսուցիչը՝ Ֆարիդ Բենյետուն, Քուաշի եղբայրների հետ ծանոթացել է 2000թ.-ի սկզբին և ավելի ուշ դարձել նրանց հոգևոր ուսուցիչը՝ նրանց մեջ արմատավորելով կրոնական արմատականություն: 2005թ.-ին Բենյետուն ահաբեկչական գործողությունների համար դատապարտված է եղել: 2011թ.-ին դուրս գալով բանտից՝ ընդունվել է Բժշկական ինստիտուտ (IFSI), որում ուսանելուց հետո 2014թ.-ին աշխատանքի է ընդունվել որպես ստաժոր: Որոշ ականատեսների վկայությամբ՝ Բենյետուն

«համեստ և աշխատասեր ուսանող էր»:

 

Հիշեցնենք, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ պարբերականի գլխավոր խմբագիրը, ևս 11-ը՝ վիրավորվել:

Նույն շարքից