Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է մտածել երկրում միասնական ուղղափառ եկեղեցի ստեղծելու մասին: Այս մասին նա հայտարարել է Եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների համաուկրաինական խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Պորոշենկոյի խոսքով, սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ Ուկրաինայի ավելի ու ավելի մեծ թվով ուղղափառ քաղաքացիներ են ցանկանում միասնական եկեղեցի ունենալ:
«Իհարկե, ես կտրուկ բացառում եմ պետության միջամտությունը, ես այդպիսի բան թույլ չեմ տա միջեկեղեցական հարաբերություններում: Բայց նաեւ չի կարելի է անտեսել ժողովրդի կամքը»,- ասել է նա: