Ապրիլի 23-ին, ժամը 14.47-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սեւան-Մարտունի-Գետափ հատվածի 35-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի 34 SZ 850 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել քարերին: Վարորդը՝ 1985 թ. ծնված Ռ. Գ.-ը, հոսպիտալացվել է Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: