Հասարակություն 

Դամասկոսում Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով քայլերթ է անցկացվել

Ապրիլի 23-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով քայլերթ է անցկացվել:

Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, մասնակիցները սիրիական եւ հայկական դրոշներով եւ Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների սրբապատկերով երթով անցել են հրապարակով, որը վերջերս վերանվանվել է Հայոց ցեղասպանության Նահատակների հրապարակ եւ ուղղվել դեպի Բաբ Թումա թաղամասում գտնվող Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքարան:

Ավելի վաղ Հայ Առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմը 20-րդ դարասկզբի ողբերգության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում էր կազմակերպել: Միջոցառմանը մասնակցել է նաեւ Սիրիայի Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը:

 

Նույն շարքից