Ֆրեզնոյի քաղաքապետարանում ուրբաթ օրը տեղի է ունեցել դրոշի բարձրացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության:
Ժողովուրդը հավաքվել է շենքի աստիճանների մոտ՝ բարձրացնելու Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները` ի հիշատակ զոհերի և հաջակցություն նրանց ընտանիքների:
Ելույթ ունեցողների մեջ են եղել փաստաբան Դանի Թարքանյանը` բասկետբոլի լեգենդար մարզիչ Ջերի Թարքանյանի որդին, Րաֆֆի Համբարյանը, «Հայ դատի» ամերիկյան հանձնախումբը և կոնգրեսական Ջիմ Կոստան:
«Մենք այստեղ ենք՝ երաշխավորելու համար, որ այն կյանքերը, որոնք զոհաբերվել են կամ կորսվել, երբեք չեն մոռացվի»,- դիմել է Կոստան հավաքվածներին: