Հասարակություն Ֆեյսբուք 

Իրական հայրենասերները փորձում են մնալ աննկատ

Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեր «հայտնիներից» ոմանք մեկնում են առաջնագիծ սելֆի անելու նպատակով ու ետ վերադառնում: Սակայն իրական հայրենասեր հայորդիները պատերազմական գործողությունների առաջին իսկ օրերից առաջնագծում են և հնարվորինս աննկատ են պահում իրենց արիությունը: Նման հայրենասեր արտիստներից է Արսեն Լևոնյանը, ով, իր ընկերներին և հարազատներին արգելելով բարձրաձայնել իր՝ դիրքերում լինելու փաստը, արդեն երկար ժամանակ է գտնվում է Քարվաճառի առաջնագծում: Հիացմունքս անթաքույց է: Չէի կարող անտարբեր լինել և չբարձրաձայնել միևնույն ժամանակ և՛ համեստ, և՛ Հայրենիքի էությունը ճիշտ ըմբռնող ու հայրենասիրությունն իր մեջ կրող երիտասարդի մասին: Արսեն Լևոնյանի նման քայլը, հուսանք, օրինակելի կլինի ոչ միայն իր կոլեգաների համար, այլ նաև ցուցամոլ և սեփական կերպարի առաջխաղացման խնդիրը վեր դասող շինծու հայրենասերների համար: Հպարտ ենք, որ ունենք քեզ պես Հայ, Արսեն Լևոնյան:

Նույն շարքից