Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկել է Սիրիայում սահմանազատել ազդեցության գոտիները. Քերրի

ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկել է Սիրիայում ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունների երկու գոտի սահմանել: Այս մասին New York Times-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«Մենք առաջարկել ենք բացարձակ սահմանազատում անցկացնել եւ ասել՝ «դուք մի անցել այն, մենք էլ չենք հատի այդ սահմանը, իսկ ինչը մեջտեղում է, ազնիվ խաղ է: Նրանք դիտարկում են առաջարկը, եւ կարծում եմ, որ ամեն ինչ կստացվի շուրջ մեկ շաբաթ անց»,- հայտարարել է Քերրին:

Ըստ Slon.ru-ի, նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն առանց որեւէ մասնակցության չի հետեւի Սիրիայի չափավոր ընդդիմության ջոկատների դեմ ռազմական գործողություններին:

«Մենք ձեռքերը ծալած չենք նստի եւ թույլ չենք տա սատարել ռեժիմին, հարվածներ հասցնել ընդդիմության դիրքերի ուղղությամբ եւ ասել, որ դա արդյունք է տալիս»,- ասել է Քերրին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա, միաժամանակ, անուղղակիորեն խոստովանել է, որ Վաշինգտոնը Սիրիայում Ռուսաստանի վրա ազդելու այնքան էլ շատ միջոցներ չունի:

Քերրին խոստովանել է, որ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի, «Ալ Քաիդա»-ի եւ Սիրիայի զինված ընդդիմության ջոկատներին տարանջատելն ավելի դժվար է, քան ԱՄՆ-ն էր ենթադրում:

Նույն շարքից