Քաղաքական Միջազգային 

Պան Գի Մունը և Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը հեռախոսով քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նախագահի մամլո ծառայությանը:

«Շաբաթ օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Զրույցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներողություն է խնդրել Բաքվում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ ֆորումին իր բացակայության համար: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորումը»,- ասվում է հաղորդագրությունում:

Նույն շարքից