Ռազմական գլխավոր 

Իրադրությունն առաջնագծում

Ապրիլի 23-ի կեսօրից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում սկսված հակառակորդի հրետանային նախահարձակ ակտիվությունը շարունակվել է նաև ապրիլի լույս 24-ի գիշերը:

 Նշված ժամանակահատվածում շփման գծի հյուսիսարևելյան  (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ)ուղղություններով ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (16 արկ), 82 (99 արկ) միլիմետրանոց ականանետերից, 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից տիպի հրանոթներից (19 արկ)  և TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (25 արկ) ինտենսիվ կրակ է վարել պաշտպանության բանակի դիրքապահների ուղղությամբ:

Հատկանշական է, որ հակառակորդն իր նախահարձակ գործողությունների թիրախէր ընտրել ոչ միայն մարտական դիրքերը, այլև Մատաղիս բնակավայրը: Դ-30 տիպիհրանոթից արձակված մեկ արկ ընկել է գյուղի տարածքը: Բարեբախտաբար կորոստ չիեղել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են զինված դիմակայությանպայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և հակառակորդ կողմի զսպմանգործողությունների:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ  ադրբեջանական կողմի ձեռնարկած վերոնշյալ նախահարձակ գործողությունները մեկ անգամ ևս փաստում են, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել ս.թ. ապրիլի 5-ից կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը և նպատակաուղղված սրել իրավիճակն առաջնային գծում:

Նույն շարքից