Հասարակություն Միջազգային 

Պարզվել է AirAsia օդանավի «սեւ արկղի» գտնվելու վայրը

analitik.am

 

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU գործակալությունը,  Յավայի ծովում որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է  AirAsia ավիաընկերության վթարի ենթարկված օդանավի «սեւ արկղի» գտնվելու վայրը:

Ազդանշանը գրանցվել է ավելի վաղ հայտնաբերված օդանավի պոչային հատվածից 800 մետր հեռավորության վրա:

Ավելի վաղ հայտնվել էր, որ ազդանշանը գրանցել էին որոնումներին մասնակցող երեք նավերը:

Հիշեցնենք, որ Ինդոնեզիայից դեպի Սինգապուր չվերթ իրականացնող AirAsia ավիաընկերության  օդանավը կործանվել էր դեկտեմբերի 28-ին Յավայի ծովում:

Նույն շարքից