Հայաստան Հասարակություն 

Այդ մարդիկ հանցագործներ են, բայց նրանք նաև իմ եղբայրներն են. Մարգարեթ Բարանկիթսե

«Ավրորա» մրցանկի առաջին դափնեկիր Մարգարեթ Բարանկիթսեն ապրիլի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ես ատելություն չեմ զգում Բուրունդիի՝ սպանություններ գործած նախագահի նկատմամբ, այլ միայն կարեկցում եմ նրան»։

Հարցին, թե ինչ պետք է անել՝ կանխելու սարսափելի իրադարձությունները, որոնք տեղի ուենցան Բուրունդիում, նա նկատել է. «Վստահ եմ՝ միջազգային հանրությունը կաջակցի այն կոչին, որ ես արել եմ։ Իսկ եթե ոչ, նրա ներկայացուցիչները պետք է լքեն իրենց պաշտոնները։ Եվ միջազգային քրեական դատարանը պետք է ձեռնարկի որոշակի քայլեր, քանի որ այդ մարդիկ հանցագործներ են, բայց նրանք նաև իմ եղբայրներն են»։

Նույն շարքից