Հայաստան Հասարակություն 

Հանրապետության մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են

analitik.am

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին` ժամը 19:00-ի դրությամբ` սաստիկ բքի և թույլ տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Սիսիան-Գորիս միջպետական նշանակության ավտոճանապարհը, Սևանի տարածաշրջանի Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելն ընկած ճանապարհահատվածը դժվարանցանելի են: Ուժեղ գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը  փակ է: Սևանում, Գավառում, Մարտունիում, Սարավանի լեռնանցքում (Զանգերի հատվածում) տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Սևանում, Գավառում, Մարտունիում ուժեղ քամի է: Հանրապետության մյուս շրջաններում առանց տեղումների եղանակ է: 

Նույն շարքից