Հասարակություն Տնտեսություն 

Ֆերմերները սպառնացել են շրջափակել Լեհաստանի կառավարության շենքը

Ինչպես տեղեկացնում է Radio Maryja-ը, լեհ ֆերմերները բողոկի ակցա են նախատեսում՝ սպառնալով շրջափակել կառավարության շենքը:

Տնտեսագետների կարծիքով, իշխանությունների մեծամտության հետեւանքով երկրի գյուղատնտեսությունը գտնվում է ծայրահեղ ճգնաժամային իրավիճակում: Այդ պատճառով Լեհաստանի արհմիություններն ու ֆերմերային շարժումներն որոշել են փետրվարին անցկացնել համատեղ բողոքի ակցիաներ կառավարության քաղաքականության դեմ, որ հանգեցնում է երկրի գյուղական շրջանների դեգրադացիային:

 

Ակտիվիստներն այս անգամ որոշել են չփակել ճանապարհներն, այլ հունվարի 25-ին կառավարությանը ներկայացնել Ֆերմերների կոնգրեսի կողմից մշակված պահանջներն, որի չկատարման դեպքում նախատեսվում է ակցիաների իրականացումը:

Ֆերմերների կարծիքով լեհական կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք ոտնահարում են սեփական ժողովրդի իրավունքները, պաշտպանում միայն արեւմտյան, հատկապես Գերմանիայի շահերը, երկիրը դնում կախվախության մեջ:

Նույն շարքից