Հայաստան Հասարակություն Հարցազրույց Սպորտ 

Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու տարբերակները. Արթուր Գևորգյան

analitik.am

Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճեցին Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր, ինչպես նաև 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Թուրքիայի մրցաշարի եւ բռնցքամարտիկների Օլիմպիական խաղերի նախապատրատության մասին:

-Պարո'ն Գևորգյան, հայ բռնցքամարտիկները Թուրքիայի մրցաշարում Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր նվաճեցին: Արդյո՞ք սպասում էիք նման արդյունք:

-Բազմիցս ասել եմ, որ հավաքականի ցանկացած անդամ, ում մենք վստահում ենք եւ ով մասնակցում է մրցաշարերի, բոլորն էլ ունակ են մեծ արդյունքներ ցույց տալու: Ինչի մասին երկար ժամանակ խոսում էինք` ապացուցվեց, եւ մեր կանոնավոր աշխատանքը տվեց իր արդյունքը: Շատ եմ ափսոսում, որ մեր ամենաարժանի մարզիկներից մեկը` Հովհաննես Բաչկովը չկարողացավ օլիմպական ուղեգիր ձեռք բերել: Եթե լավ հիշում եք Բաչկովը և' Եվրոպայի, և' աշխարհի առաջնություններում սկզբնական փուլերը հաջողությամբ հաղթահարել է և ինչ-ինչ պատճառներով չի կարողացել մեդալ նվաճել: Ցավոք սրտի մեր վերջին հնարավորությունը չենք կարող օգտագործել, քանի որ այն տեղի է ունենալու Բաքվում: Ունենք մեկ հնարավորություն աղջիկներից: Անուշ Գիգորյանը կփորձի Աստանայում նվաճել օլիմպիական ուղեգիր:

-Մինչ Օլիմպիական խաղեր դեռ 3 ամսից մի փոքր ավելի ժամանակ կա: Մինչ այդ ի՞նչ նախապատրաստություն են անցնելու բռնցքամարտիկները:

-Նախապատրաստման մի քանի տարբերակներ ունենք: Մի քանի առաջարկներ եմ արել գլխավոր մարզչին: Մենք ունենք տարբերակ բռնցքամարտի օլիմպիական թիմով նախապատրաստվել ԱՄՆ-ում: Հաշվի առնելով այն, որ Միացյալ Նահանգներն ու Օլիմպիական խաղերի մրցավայրը գտնվում են նույն ժամային գոտում, և գրեթե նույն կլիմակայան պայմաններն են, այդ պատճառով ԱՄՆ-ում շատ հարմար կլիներ նախապատրաստվելը: Տարբերակներից մյուսը ասիական երկրների հետ համատեղ հավաք անցկացնելն է: Ընտրությունն ամեն դեպքում գլխավոր մարզչինն է, քանի որ թ'ե լավ, թե' վատ արդյունքի համար պատասխանատվությունը կրելու է գլխավոր մարզիչը, այդ պատճառով այդ հարցում նա ազատ է իր ընտրության մեջ, եւ կարծես թե գլխավոր մարզիչը հակված է ասիական հավաքականների հետ համատեղ հավաք անցկացնելուն:

Մանրամասները՝ այստեղ

Նույն շարքից