Հասարակություն Միջազգային 

Մերկելը կմասնակցի մյունխենյան անվտանգության գագաթաժողովին

analitik.am

 

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջին չորս տարիների ընթացքում առաջին անգամ կմասնակցի մյունխենյան անվտանգության գագաթաժողովին: Կոնֆերանսը տեղի կունենա Բավարիայի մայրաքաղաքում հունվարի 6-8-ն ընկած ժամանակահատվածում:

Ինչպես հայտնել է ֆորումի ղեկավար Վոլֆհանգ Իշինգերը, քննարկումների կենտրոնական խնդիրներից կլինեն ուկրաիական ճգնաժամն ու ահաբեկչական սպառնալիքին առնչվող խնդիրները:

Գագաթաժողովին կմասնակցեն 20 երկրների ներկայացուցիչներ, Ռուսաստանը կներկայացնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ֆորումի կազմակերպիչները հրավեր են ուղարկել նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ու Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին: Ամերիկյան պատվիրակությունն, ամենայն հավանականությամբ կգլխավորի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

 

Մյունխենյան անվտանգության գագաթաժողովը հրավիրվում է 1962թ.-ից:

Հիշեցնենք, որ 2007թ.-ի գագաթաժողովին աննախադեպ ֆուրոր առաջացրեց Վլադիմիր Պուտինի ելույթն, ով քննադատեց աշխարհի միաբեւռացմանն ուղղված ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների փորձերը, նշելով, որ ՆԱՏՕ-ի ընդլայման պարագայում Ռուսաստանը դիտողի դերում հանդես չի գա ու կձեռնարկի կանխարգելիչ գործողություններ:

Նույն շարքից