Նյու Ջերսի նահանգի Բլեքվուդ քաղաքում կյանքից հեռացել է «Գրեմմիի» մրցանակակիր, երգիչ Բիլի Փոլը։ Այդ մասին հաղորդվում է երգչի պաշտոնական կայքում, գրում է РИА Новости-ն։
Փոլը 81 տարեկան էր։
Ինչպես NBC հեռուստաալիքին հայտնել է երգչի մենեջեր Բևերլի Գեյը, ավելի վաղ Բիլի Փոլի մոտ ախտորոշվել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։
Բիլի Փոլն իր երաժշտական կարիերան սկսել է 11 տարեկանում: 1972 թվականին թողարկվել է նրա ամենահայտնի երգերից մեկը՝ «Me and Mrs. Jones», որի կատարման համար նա ավելի ուշ «Գրեմմի» է ստացել։