Միջազգային Մշակույթ Հասարակություն 

Եվրատեսիլ 2016-ի Իսրայելի ներկիայացուցչի անձնագիրը պատռել են

Իսրայելի պատվիրակ Հովի Սթարին Մոսկվայի օդանավակայանի աշխատակիցները շատ վատ են վերաբերել։ Վերջերս Հովին հյուրընկալվել է մալտիական թոքշուներից մեկում և հենց ինք էլ պատմել ու իր մեկնաբանություն տվել միջադեպի մասին. անցյած շաբաթ իսպանական պարբերականներից մեկին տված հարցազրույցում պատմել է Եվրատեսիլ 2016-ի Իսպանիայի ներկայացուցիչ Բարեյը պատմել

«Մոսկվայում կոպիտ են վերաբերում ինձ նման մարդկանց։ Միգուցե որովհետև ես նույնասեռական եմ, կամ որ այսպես եմ հագնվում, հնարավոր է, որ պատճառը իմ դիմահարդարումն է, չգիտեմ։ Բայց երբ ես ցանկանա մուտք գործել Մոսկվա, խնդիրների առաջ կանգնեցի անձնագրային բաժնում։ Ինձ ասացին, որ չեմ կարող անցնել։ Օդանավակայանում նայեցին անձնագիրս, պատռեցին այն եւ ծաղրեցին ինձ»,- նշել է Սթարը։

Երիտասարդ արտիստին հատկապես ապշեցրել է այն փաստը, որ սա կատարվել է հենց եվրատեսիլյան շրջագայությունների ժամանակ.

«Զարմանալի է, որ այս ամենը կատարվեց Եվրատեսիլից առաջ։ Իմ «Made of Stars» երգը հավասարության մասին է։ Այն  պատմում է, որ բոլորը հավասար են ծնվել  եւ հավասար էլ մահանալու են։ Ես միշտ ասել եմ՝ սեր տարածեք, դա անվճար է։ Ատելության, բացասական վերաբերմունքի կարիք չկա»:

Հովին իր խոսքն ավարտել է դրական նոտայով,- «Ինձ դուր է գալիս Ռուսաստանը. մի քանի անգամ արդեն եղել եմ այնտեղ։ Սա այնքան էլ լավ միջադեպ չէր, բայց մենք ապրում ենք, սովորում, ժպտում և սեր տարածում ամենուր»:

Աղբյուրը՝ ՎԻՎԻԲԼՈԳՍ:

 

Նույն շարքից