IT Հասարակություն Միջազգային 

Կայքերը գումար կգանձեն նյութերի տակ մեկնաբանություն թողնելու համար

analitik.am

Բազմաթիվ լրատվական կայքեր արգելափակել են մեկնաբանություն թողնելու գործառույթը: Ներկայում հրատարակիչները շատ բարդ հարաբերությունների մեջ են տարատեսակ նյութերի տակ մեկնաբանություններ թողնող ընթերցողների հետ:

Սակայն ամերիկացի գործարար Մայքլ Ռոբերթսոնը գործառույթի արգելափակմանն այլընտրանք  է առաջարկում, ըստ որի՝ լրատվական կայքերը կարող են գումար գանձել մեկնաբանությունների դիմաց, գրում է InoPressa-ն` ներկայացնելով Bloomberg-ի անդրադարձը:

«Եթե մեզ հաջողվի մեկնաբանությունները վերածել եկամտի աղբյուրի, հրատարակիչները կրկին կգործարկեն այդ գործառույթը, բացի այդ՝ դրա շնորհիվ մեկնաբանությունների որակը զգալի կբարձրանա»,-ասել է SolidOpinion.com ընկերության ղեկավար Ռոբերթսոնը:

Այս մեխանիզմը վերջերս ներդրվել է San Diego Union-Tribune պարբերականի կայքում։ Խմբագրության ներկայացուցիչները մանրամասնել են, որ մեկնաբանություն թողնել ցանկացող ոչ բոլոր մարդիկ են պարտավոր վճարել: Նշվում է, որ «Մեկնաբանություններ» բաժնում վաճառվում են միայն մեկնաբանություն թողնելու լավագույն, ամենատեսանելի վայրերը։

Ռոբերթսոնի կարծիքով՝ քաղաքական կազմակերպությունները պատրաստակամություն կհայտնեն գնելու իրենց քաղաքական ծրագրերին վերաբերող նյութերի տակ մեկնաբանություններ թողնելու լավագույն վայրերը։

Նույն շարքից