Հասարակություն 

Ծովի հատակից հանել են AirAsia օդանավի ինքնագրիչներից մեկը

analitik.am

Ինդոնեզացի ջրասուզորդները հայտնաբերել եւհատակից հանել են մալայզիական AirAsia օդանավի ինքնագրիչներից մեկը: Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի ազգային որոնողափրկարարական գործակալության ղեկավար Բամբանգ Սոելիստին: Գտնված ինքնագրիչը  արձանագրում է օդանավի թռիչքի պարամետրերը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:


Հիշեցնենք, որ Ինդոնեզիայից Սինգապուր ավիաչվերթն իրականցնող օդանավը կործանվել է 2014 թ. դեկտեմբերի 28-ին, դրա բեկորները հայտնաբերվել են  Ճավայի ծովի հատակին:

Նույն շարքից