Հայաստան Քաղաքական 

ՀԱԿ խմբակցությունը հրաժարվում է մասնակցել Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին

ՀԱԿ խմբակցությունը հրաժարվում է մասնակցել Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին։ Այս մասին ապրիլի 25-ին ԱԺ-ում ասել է խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ ժողովրդի  համախմբման գործողությունները չեն կարող կախված լինել իշխանություններից և չեն կարող քաղաքական սակարկության առարկա լինել։ Սակայն, ցավոք, ՀՀ իշխանությունների գործողությունները չեն վկայում, որ իրենք պատրաստ են հասարակությանն ընդառաջ գնալ։ «Իշխանությունները ապրիլի 17-ին Հրազդանի քաղաքապետի ընտրություններն անցկացրել են ավանդական կեղծման մթնոլորտում։ Բացի այդ, իշխանությունները չեն ընդունել ԸՕ վերաբերյալ  ընդդիմության 5 պահանջներից ոչ մեկը։ Մենք ադեկվատություն ենք պահանջում։ Այդ պատճառով ՀԱԿ-ը դադարեցնում է իր մասնակցությունը ԸՕ քննարկումներին»,- նշել է Զուրաբյանը:

Նույն շարքից