Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ապրիլի 24-ին, մարմնական վնասվածքներով 31-ամյա երիտասարդը տեղափոխվել է տեղի կայազորային հոսպիտալ:
NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ երիտասարդն ի վիճակի չի եղել հաղորդում տալու, հանգամանքները պարզվում են:
«Հոսպիտալից էլ մեզ հայտնեցին, որ երիտասարդի վիճակը բավարար է, վնասվել են գոտկային եւ ձախ ազդրի փափուկ հյուսվածքները»:
Կատարվում է հետաքննություն: