Հասարակություն 

Ճանապարհների վիճակը ժամը 12:00-ի դրությամբ

analitik.am

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:


Փակ են Բերդ-Ճամբարակ, Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհները:


Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը:


Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:


Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նույն շարքից