Հասարակություն 

Դոնբասի հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 4808-ի. ՄԱԿ

analitik.am

Ուկրաինայի արևելքի հակամարտության զոհերի թիվը նախորդ տարվա ապրիլից կազմել է առնվազն 4808 մարդ: Ինչպես հաղորդում են ուկրաինական  լրատվամիջոցները,  այս մասին նշված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության կիրակնօրյա հաշվետվությունում:

 

Ըստ այդ հաշվետվության՝  2014 թվականի ապրիլի կեսերից մինչև 2015 թվականի հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի արևելքում սպանվել է առնվազն 4808 մարդ՝ ներառյալ մալայզիական Boeing-ում գտնվածները: Բացի այդ, վիրավորվել է 10.468 մարդ:

Նույն շարքից