Հասարակություն 

Գյումրիում 6 հոգանոց ընտանիք է սպանվել

analitik.am

Գյումրիում այսօր դաժան սպանություն է  տեղի ունեցել. սպանվել են 6 հոգանոց ընտանիքի բոլոր անդամները: Ըստ հավաստի տեղեկությունների՝ նրանց թվում եղել է նաև 2-ամյա երեխա: Նրանք սպանվել են ավտոմատներից:


Դեպքի վայրում են քննիչները:


Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանողը ռուս զինվորական է, որը ծառայում էր Գյումրիի 102-րդ ռազմաբազայում:

Ոստիկանությունն այս մասին դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:

 

Նույն շարքից