Վլադիմիր Ժիրինովսկու հոբելյանին նվիրված ֆիլմի համար հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ուկրաինայում ճգնաժամը տեղի է ունեցել երկրի ղեկավարության` «երկու աթոռի վրա նստելու ցանկությունից»:
«Այն մասին, որ ուկրաինական պետությունը կարող է ճաք տալ, եթե քաղաքական գործիչները փորձեն երկու աթոռի վրա նստել և երկիրը, ժողովրդի կարծիքին հակառակ, դեպի արեւմուտք քաշել, ՆԱՏՕ-ի հին թեման է, որն ի հայտ է եկել անհամեմատ ավելի վաղ, քան ներկայիս ճգնաժամը»,— հայտնել է Լավրովը, տեղեկացնում է RNS-ը:
Նրա խոսքով, «շատ հեռատես մարդիկ ասում էին, որ դա լավ բանի չի հանգեցնի` ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկն ուզում էր վրեժ լուծել Ուկրաինայից, այլ որովհետև, կոպիտ ասած, անհնար է ծնկին սեղմելով` ջարդել սեփական ժողովրդի կեսը»: