Հայաստան Քաղաքական 

Անհրաժեշտ է հավաքվել և մանրամասն քննարկել այն բացթողումները, որոնք թույլ է տվել հայկական կողմը ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ անհրաժեշտ է հավաքվել և մանրամասն քննարկել այն բացթողումները, որոնք թույլ է տվել հայկական կողմը ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում։ Այդ քննարկումները պետք է հնարավորինս արագ կազմակերպել, քանի որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կա և միգուցե ավելի ուժեղանա։

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձել է: Իրավիճակին օպերատիվորեն արձագանքել են  ՀՀ և ԼՂՀ իշխանությունները: «Ձեր ելույթը լսեր մի մարդ, որը վերջին 25 օրում թերթ չի կարդացել, ոչ էլ Հայաստանի ու Արցախի մասին տեղեկացել է, էդ մարդուն կթվա, որ Արցախի նկատմամբ արվել է ագրեսիա, Ազգային ժողովն էլ պարապ-սարապ նստած է եղել, նոր ուզում է ինֆորմացիա ստանալ: Այդպես չէ, խնդիրն արդյունավետության մեջ է: Եթե իմ անձնական տեսակետն եք ուզում, ես նպատակահարմար չեմ գտնում, որ Արցախի Հանրապետության վարչապետը, Ազգային ժողովի նախագահը գա, կանգնի ստեղ, և հաշվետվություն տա: Ուզում եք, գնացեք Արցախ և այնտեղ էլ լսեք, ինչն էլ արել եք»,- ասել է Շարմազանովը:

 

Նույն շարքից