Հայաստանում բարդ է ամբողջովին ID քարտերով քվեարկության անցնել: Այս մասին ԱԺ-ում ապրիլի 25-ին հայտնել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է մոտավորապես 14 մլն դոլար: Կառավարությւոնը դեմ չէ, բայց ոչ բյուջեի հաշվին: Բանն այն է, որ ID քարտեր տպագրող սարքերի հզորությունները սահմանափակ են: Քվեարկությանը մնացած մեկ տարուց էլ քիչ ժամանակում բոլորի համար ID քարտեր տպագրել հնարավոր չէ: Լեհական PWPW ընկերությունը անվճար Հայաստանին է տրամադրել մեկական սարք՝ անձնագրերի ու ID քարտերի տպագրման համար: Դրա դիմաց ընկերությունը քաղաքացիներից փաստաթղթերի համար տուրքեր է ստանում: Քարտերի բաժանումն արագացնելու համար նոր սարքեր են պետք, իսկ դրանց համար վճարել է պետք: «Մենք չենք ուզում, որ այդ ծախսերը բյուջեի վրա ընկնեն, բայց եթե գտնվեն դոնորներ, մենք չենք առարկում»,- հավելել է Հարությունյանը: