Բլոգ Հայաստան 

Ամեն ապրիլ ուջանցիները կրակ են վառում Փեդե դոշ կոչվող սարի լանջին

analitik.am

Իմ ծննդավայրն Ուջանն է: Ես ապրել ու մեծացել եմ Տարոն աշխարհի Սասուն և Մուշ գավառներից (գավառակներից) գաղթած ժողովրդի գրկում: Իմ կյանքի գիտակցական տարիների ընթացքում ականատես եմ եղել տեղի «էրգրից» գաղթական բնակչության կողմից ամեն տարի կատարվող մի իրադարձության: Իմ ծնունդից առաջ ու այսօր էլ (արդեն 100 ու 1 տարի) ուջանցիները կրակ են վառում Փեդե դոշ կոչվող սարի լանջին: Գյուղի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ կրակը տեսանելի է թուրքական բնակավայրերից: Արդեն որերոդ սերունդն է,անիվներ է ջանասիրաբար բարձրացնում սար, որպեսզի իր ուխտը կատարի:
Հ.Գ..բացառիկ գյուղ է, որտեղ սուր դրված է ազգապահպանության գաղափարը: Բնակչությունը կամային է, ծու՛ռ սասունցիներ... Կառչած արմատներին, հզոր ինքնագիտակցությամբ... Գիտեն իրենց հզոր արմատները ու աշխարհի որ ծայրում էլ լինեն ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՎ: Լոկ պաթետիկ խոսքեր չեն, այստեղ եղած մարդիկ կհաստատեն:
Անհողդող, անենթակա, սիրում եմ Ուջանը...

Լիանա Մարգայանի ֆեյսբուքյան էջից:

Նույն շարքից