Աշխարհահռչակ System of a Down (SOAD) ռոք խմբի հայ անդամները մշտապես խոսել և շարունակում են կոչ անել ամբողջ աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Խմբի մենակատար Սերժ Թանկյանը բազմաթիվ հարցազրույցներից եւ թեմայի մասին բարձրաձայնելուց բացի, նաեւ սաունդթրեք է գրել Ցեղասպանության մասին պատմող «1915» ֆիլմի համար։ Սերժը քննադատում է անտարբեր աշխարհին, որը ոչ մի քայլ չի ձեռնարկում ապագա ցեղասպանությունները եւ մարդկային կոտորածները կանխելու համար։
Ինչպես վերջերս ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առաջացած լարվածության, այնպես էլ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի վերաբերյալ իրենց խոսքն են ասել եւ Սերժ Թանկյանը, եւ խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը, եւ բաս կիթառահար Շավո Օդաջյանը։
Վերջինս Արարատ լեռան ֆոնին լուսանկար է հրապարակել Instagram-ում եւ մեկնաբանություններում ավելացրել «Հայոց Ցեղասպանություն», «101-ամյա ժխտում», «Հայաստան» հեշթեգերը։
