Հայաստան Հասարակություն 

Շավարշ Քոչարյանն ու Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինսկին քննարկել են Գյումրիի ողբերգությունը

analitik.am

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից,Հունվարի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին:

 

Հանդիպմանը երկուստեք խորը մտահոգություն է հայտնվել հունվարի 12-ին Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ:

Ռուսաստանի դեսպանը դեպքի առնչությամբ հայտնել է իր ցավակցությունը և նշել, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Նա ընդգծել է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը լիովին համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ և աջակցություն ցուցաբերում գործի քննությանը:

 

 

Նույն շարքից