Հայաստան Հասարակություն 

Դավիթ Տոնոյանը ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդին

analitik.am

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ 2015թ. հունվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Բերյոզկինին:

 Կողմերը մտահոգություն են հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, ինչի հետևանքով զոհ դարձավ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամ, ինչպես նաև՝ փոխադարձ պատրաստակամություն են հայտնել դեպքի շուտափույթ, օբյեկտիվ և անկողմնակալ  քննության անցկացման վերաբերյալ:

 

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի, մասնավորապես՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախումների հաճախակիության և ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների շուրջ,  ինչի հետևանքով կան զոհեր նաև քաղաքացիական բնակչության շրջանում:  

 

ՀՀ և ՌԴ միջև գործում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագիրը:

 

Նույն շարքից