Հասարակություն Միջազգային 

Ճգնաժամին դիմակայելու համար Ուկրաինային շտապ անհրաժեշտ է 13-15 միլիարդ դոլար.Պորոշենկո

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինային 2015-2016թթ.-ի ընթացքում անհրաժեշտ է առնվազն 13-15 միլիարդ դոլար օգնություն:

Այդ մասին հայտարարել է Ուկրաինային նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ նշելով, որ այդ գումարի հատկացումները պետք է հաշվարկվեն Միջազգային վալյուտային ֆոնդի, Կանադայի, ԱՄՆ-ի ու ԵՄ- հատկացումների շրջանակում:

Հիշեցնենք, որ Ուկրաինան ներկայումս գտնվում է ֆինանսական ու տնտեսական ճգնաժամում, ինֆլիացիան կազմում է 21 տոկոս, կրճատվել են արտահանման ու ներկրման ծավալները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից