Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, խորհրդարան պետք է հրավիրել պաշտպանության նախարարին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին` քննարկելու համար պաշտպանությանը հատկացվող գումարների արդյունավետության հարցը:
ԱԺ փոխխոսնակը այս մասին իր տեսակետը հայտնեց առ այն, որ նման նուրբ հարցերը այսպես չեն քննարկվում, իսկ Ստեփան Մարգարյանը ոչ միայն պաշտպանության նախարարին, այլև վարչապետին հրավիրելու առաջարկ արեց:
Զարուհի Փոստանջյանի կարծիքով, քննարկումներին պետք է մասնակցեն թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները:
Մանրամասները` տեսանյութում:
Տեսանյութը` Azatutyun.am-ի: