Հայաստան Քաղաքական Ռազմական 

Բակո Սահակյանը խորհրդակցություն է արել Մարտակերտում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին այցելել է Մարտակերտի շրջան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը եւ Մարտակերտի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, Երդվյալ ազատամարտիկների միության հիմնադիր նախագահ Ռուբեն Գեւորգյանը,  մի խումբ կամավորականներ, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից