Հասարակություն 

Բուլղարիան կրկին հանդես է եկել հարավային գազամուղի շահագործման օգտին

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հերթական անգամ հայտարարել է, որ իր երկիրը հանդես է գալիս «Հարավային հոսք» նախագծի կառուցման օգտին:

Եվրահանձնաժողովի նախագահի էներգետիկ միության հարցերով տեղակալ Մարոշ Շեւչովիչի հետ բանակցություններից հետո նա հայտնել է, որ Սոֆիան «մի քանի մլն եվրո» է ծախսել, որպեսզի մասնակցի գազատարի շինարարությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հարավային հոսք» գազատարի շինարարությունը դադարեցվել է դեկտեմբերի 1-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Անկարա այցից հետո: Պուտինը նշել է, որ Ռուսաստանը մտադիր է նոր խողովակաշարյին համակարգեր կառուցել, որոնք ուղղված կլինեն դեպի այլ շուկաներ, այդ թվում Թուրքիա:

Այդ ժամանակ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է, որ իր կառավարությունը կպնդի նախագծի իրագործման վրա:

Նույն շարքից