Հայտնի են Հալեպում, այսպես կոչված, «չափավոր ընդդիմության» հրթիռակոծության հետեւանքով զոհված հայերի անունները: ՀԱԵ Բերիո թեմի հաղորդմամբ, զոհվել են Ջորջ Թաշճյանն ու Ավետիս Թորոսյանը, իսկ վիրավորներն են Անի Ավագյանը, Անդո Պախարյանը եւ Հարութ Պազգալյանը:
Հալեպի մի քանի թաղամասերի, այդ թվում՝ հայաբնակ Սուլեյմանիեի հրթիռակոծության հետեւեանքով, ընդհանուր առմամբ, 16 մարդ է զոհվել, 86 վիրավոր կա: