Գլխավոր Պատահարներ 

Պայթյուն ավտոբուսում Երևանի Հալաբյան փողոցում

analitik.am

Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է օգնություն:

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում է գտնվում ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Պայթյունի ձայնը լսվել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

63 երթուղու ավտոբուսում պայթյունի արդյունքում՝ կա 6 տուժած և 1 զոհ:

Լուսանկարը՝ civilnet.am-ի։

Նույն շարքից