Հասարակություն 

Երեւանում վրաերթի ենթարկված թուրք լրագրողին թաղել են Թուրքիայում

Հայաստանում վրաերթի հետեւանքով մահացած թուրք լրագրող Գայե Ջոշարին թաղել են Թուրքիայում։


Թուրքական Bugun պարբերականի փոխանցմամբ՝ Գայե Ջոշարին թաղել են Քյութահյա նահանգի Սիմավի շրջանի Դեմիրջիքյոյ գյուղում։


Թուրք լրագրողի թաղմանը մասնակցել են Սիմավի քաղաքապետ Սուլեյման Օզքանը, Դեմիրջիքյոյի համայնքի ղեկավար Թուրան Սումերը, լրագրողի հարազատները եւ այլք։


Նշենք, որ թուրք լրագրողը հայ-թուրքական ծրագրերից մեկի շրջանակում 2014թ. նոյեմբերից աշխատում էր Երեւանում եւ ժամանակավորապես բնակվում Թումանյան փոողոցում:


Գայե Ջոշարը դեկտեմբերի 26-ին վրաերթի է ենթարկվել եւ 12 օր գիտակցության չգալով՝ հունվարի 7-ի առավոտյան մահացել է հիվանդանոցում:

Նույն շարքից