Հայաստան Հասարակություն 

Գյումրիի ոճրագործության մեջ կասկածվող զինծառայողը ռուսական բազայում է

analitik.am

 

Հունվարի 12-ին Գյումրիում մեկ ընտանիքի վեց անդամներին սպանելու համար կասկածվող, Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովն այս պահին ռուսական ռազմաբազայում է:

 

 Գյումրիի սպանդի մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովին հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում:

Հիշեցնենք որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ:

 

 

 

Նույն շարքից