Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նախագահը ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը. հայտարարություն

analitik.am

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական և քննչական աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության Նախագահին պարբերաբար զեկուցվում է աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը:

Առողջապահության նախարարությունը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` տուժածներին բուժ.օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից»:

Նույն շարքից