Հասարակություն Միջազգային 

Վաշինգտոնի մետրոյում ծխահարման հետեւանքով տուժել է 84 մարդ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, վաշինգտոնյան մետրոյի կենտրոնական կայարաններից մեկում ծխահարման հետեւանքով տուժած մարդկանց թիվը հասել է 84-ի:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ պատահարի հետեւանքով տուժել էր 60 մարդ, որոնցից երկուսը՝ գտնվում էին կրիտիկական վիճակում:

Պատահարը տեղի էր ունեցել երեկ ուշ երեկոյան, մետրոյում երթեւեկությունը երկողմանի կերպով դադարեցվել էր, հարյուրավոր ուղեւորներ էվակուացվել էին, տասնյակները տեղափոխվել մոտակա հիվանդանոցներ:

Շուրջ 200 քաղաքացիներ ներկայումս բժշկական քննություն են անցնում: Պատահարի իրական պատճառը դեռեւս ճշտված չէ, գործի վարույթը գտնվում է տրանսպորտի անվտանգության ծառայության իրավասության ներքո:

 

 

 

 

 

Նույն շարքից