Հայաստան Հասարակություն 

Գյումրիի ոճրագործության մեջ կասկածվող Պերմյակովի մոտ հայտնաբերվել է 6000 դրամ, լապտեր ու 3 բջջային հեռախոս

analitik.am

Հունվարի 13-ին` ժամը 00:15-ին, սահմանապահ խումբը, որը բաղկացած էր Գյումրիի սահմանապահների խմբից, սահմանից մոտ 2000 մ հեռավորության վրա ձերբակալել է Գյումրիի ոճրագործության մեջ կասկածվող Պերմյակովին:

Սահմանախախտը քաղաքացիական հագուստով է եղել: Զննության ընթացքում անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել, ունեցել է բջջային երեք հեռախոս, գրպանի էլեկտրական լապտեր, 6 հազար դրամ:

Համապատասխան միջոցառումների  ընթացքում հաստատվել է, որ ձերբակալվածը 102-րդ ռազմական բազայի զինծառայող, շարքային Վ.Պ. Պերմյակովն է:

Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ-մայոր Վ.Վ. Բիրյուկովի որոշմամբ` ձերբակալվածը  հանձնվել է 102-րդ ռազմական բազայի հրամանատարին` կայազորի ռազմական դատախազի եւ ռազմաքննչական բաժնի ներկայացուցիչների ներկայությամբ:

Պերմյակովը ենթարկվել է նախնական հարցաքննության ու ցուցմուք տվել ՌԴ-ի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում

 

 

Նույն շարքից