Հայաստան Միջազգային Պատահարներ 

Միջազգային մամուլը ՀՀ-ում ավտոբուսի պայթյունի մասին

Երեկ գիշեր Երևանի Հալաբյան փողոցում որոտացած ավտոբուսի պայթյունը, որին զոհ է գնացել երկու մարդ, իսկ վիրավորվել են ութը, գրավել է ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային մամուլի ուշադրությունը:

Արտակարգ պատահարի արձանագրումից գրեթե անմիջապես հետո տեղեկատվություն հրապարակեց ՌԻԱ Նովոստի գործակալությունը գիշերվա ընթացքում շարունակեց լրահոսի թարմացումն այս ուղղությամբ, ըստ հայկական լրատվադաշտի հրապարակումների: Բրիտանական BBC-ն, հիմք ընդունելով ՀՀ ոստիկանապետի հայտարարությունը, թե պայթյունի պատճառը կարող է և ռումբ լինել, գրել է, որ Երևանում ավտոբուսի պայթյունի պատճառ կարող է հանդիսացած լինել ռումբը` չբացառելով ահաբեկչության վտանգը: Դժբախտ դեպքին անդրադարձել են նաև ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք, նույնպես հիմնվելով ՀՀ ոստիկանապետի հայտարարության վրա, խոսում են Երեւանում տեղի ունեցած ահաբեկչության մասին: haqqin.az-ն նույնիսկ գրել է, որ Հայաստանի մայրաքաղաքում ուժեղացվել է ոստիկանական հսկողությունը:

Աղբյուրը ` hraparak.am:

Նույն շարքից