Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի միակ ողջ մնացած անդամի՝ 6 ամսական փոքրիկի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, բայց կան դրական միտումներ: Այս մասին տեղեկացնում են Գյումրիի մանկական Ավստրիական հիվանդանոցից, որտեղ երեկ տեղափոխել են փոքրիկին:
Ըստ բժիշկների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում, կենսական բոլոր ֆունկցիաները փոքրիկի օրգանիզմում նորմալ են ընթանում:
Հիշեցնենք, որ երեկ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188 տանը տեղի ունեցած դաժան դեպքից հետո կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրիի Ավստրիական հիվանդանոց էր տեղափոխվել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ենթարկվել է վիրահատության: