Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պաշարած որոշ լրագրողներ կարծես իրենց գործն ավարտած համարեցին` ՀՀ Ոստիկանապետի հետ ունեցած հարցազրույցը խտացված գույներով հրապարակայնացնելով: Մի տեսակ տպավորություն էր, թե ոմանք եկել էին` ներկա գտնվելու Վլադիմիր Գասպարյանի հոտընկայս ասուլիսին...
Մի կողմ թողնենք այն, թե որքանով է օրինաչափ, երբ այդ օրը լուրեր սփռող շատ " անխնա գրոհում են տարբեր պաշտոնյաների վրա` օրվա խորհրդին չվերաբերող բոլորովին այլ հետաքրքրությոնների հագուրդ տալու նպատակով: Չանդրադառնամ նաև այն տհաճ զգացողությանը, երբ ակնհայտ է, որ քեզ մոտեցած լրագրողի միակ նպատակը քեզնից "վիրավորված" հեռանալն ու այդ հողի վրա ինտրգներ հյուսելու միջոցով իրեն մոռացությունից փրկելն է` մինչև հաջորդ փորձությունը...
Լավ, էլի թող հարցեր հնչեցվեն. բայց, միթե՞ ուրիշ առիթ չկա` այդ պաշտոնյաներին լսելու կամ նրանց հետ զրույցի բռնվելու:
Ով ինչպես ուզում է մեկնաբանել, բայց ստիպված եմ կրկնել այն, ինչ ասել եմ բազմիցս. Վլադիմիր Գասապարյանը ՀՀ վերջին տարիների ամենաժողովրդական ոստիկանապետն է, ով երբեք չի խորշում հանրության հետ շփումներից: Ասեմ ավելին, երբեմն այդ շփման ծայրաստիճան անմիջականությունը վնասում է հենց իրեն, քանի որ քչերն են դա ընդունում ու գնահատում...
Ինձ համար ուղղակի անհասկանալի էր, թե ինչու? է պարոն Շարմազանովը ներողություն խնդրել լրագրողից: Կարծում եմ` դրա կարիքը չկար... Տեսանյութից դժվար չէ հասկանալ, որ "կներես, բայց ես քո մեջ կին չեմ տեսնում" արտահայտությունը բնավ էլ վիրավորանքի երանգ չուներ (չնայած, երբեմն լրագրողի անունը խայտառակող ու մարդկանց ստորաբար, իսկ երբեմն էլ` չբավարարված ակնկալիքների հուզմունքից կուրացած որոշ լրաՄրողների ոչ միայն իգականությունն է վիճելի...): Ոստիկանապետը, հավանաբար, նկատի է ունեցել, որ ճիշտ չէ կանացիությունը վկայակոչելով` լրագրողի մասնագիտական ունակությունների պակասն ու շփման կուլտուրայի դեֆիցիտը "սվաղելը". հո մարդաշատ ավտոբուս չեք նստել...
Շատ ճիշտ է ասել` լրագրողը պաշտոնյանին չպետք է հետաքրքրի որպես կին. եթե սկսում ես ընդգծվել ոչ թե լրագրողի մասնագիտական փայլով, այլ թույլ սեռին պատկանելու հատկանիշով, ապա դրա համար հաստատ պաշտոնյան չէ մեղավոր...
Բա ուր? մնաց գենդերային հավասարությունը...
Գրառել է Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում: