Քաղաքական Միջազգային 

Լեհաստանը ծրագրում է վերահսկողություն սահմանել ԵՄ-ի հետ սահմաններին

Վերահսկողության սահմանումը պայմանավորված է Լեհաստանում անցկացվելիք խոշոր միջոցառումների հետ. հուլիսի սկզբին Վարշավայում կանցկացվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, իսկ հուլիսի վերջին՝ Կրակովում Հռոմի պապի մասնակցությամբ Երիտասարդության համաշխարհային օրը։

Լեհաստանը ծրագրում է հուլիսի 4-ից օգոստոսի 2-ը վերահսկողություն սահմանել ԵՄ-ի հետ սահմաններին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։

Վերահսկողություն կսահմանվի Գերմանիայի, Սլովակիայի, Չեխիայի և Լիտվայի հետ սահմանին, ինչպես նաև օդանավակայաններում ու նավահանգիստներում։

Վերահսկողության սահմանման նպատակն է Լեհաստանի տարածք այն անձանց մուտքի կանխումը, ովքեր կարող են խախտել հասարակական կարգն ու անվտանգության համար սպառնալիք ներկայացնել։

Նույն շարքից